Ռոստովի երկրամասում բնակելի շենքում տեղի ունեցած գազի պայթյունի արդյունքում փլուզվել է շենքի երկու հարկը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, վնասվել է 4 բնակարան՝ 8-րդ և 9-րդ հարկերում:
Իր հերթին ՌԻԱ Նովոստին հայտնում է 5 տուժածի մասին: Դեպքի վայր մեկնելու մասին որոշում է կայացրել երկրամասի ղեկավար Վասիլի Գոլուբևը: