«Խնդրում եմ, գրեք ինձ, կամ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ին կամ վարչական շրջանների էջերին, թե որ փողոցներում ձյան պատճառով երթևեկության խնդիր կա»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ավելի վաղ Կարապետյանը նաև հայտնել էր Երևանում սկսված ձնամաքրման աշխատանքների մասին՝ հորդորելով վարորդներին զերծ մնալ ամառային անվադողերով երթևեկելուց: