Հասարակություն Ռազմական 

Արդյունքների ամփոփում միավորումներում

analitik.am

Հունվարի 10-ին և 12-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկա է գտնվել հարավային և հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներում անցկացված ծառայողական խորհրդակցություններին, որոնց ընթացքում ամփոփվել են միավորումների ու ենթակա զորամասերի 2018թ. արդյունքները:

Խորհրդակցությունների ժամանակ, ըստ առանձին ուղղությունների, վեր են լուծվել բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները, որոնց ամփոփ գնահատականներից բխեցվել են 2019թ. բանակային տարվա հիմնական առաջնահերթությունները:

Խորհրդակցությունների ընթացքում բանակի հրամանատարը միավորումների և զորամասերի հրամկազմին նաև խնդիրներ է առաջադրել գալիք ուսումնաշրջանի վերաբերյալ, իսկ նախորդ բանակային տարվա արդյունքներով առավել աչքի ընկած զինվորականներին ու ստորաբաժանումներին խրախուսել պատվոդրոշներով ու արժեքավոր նվերներով:

 

Նույն շարքից