Այսօր՝ հունվարի 14-ին, Թեհրանից արևմուտք Բոյինգ-707 օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է Իրանի քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունը:
Օդանավը կործանվել է Կարաջա քաղաքի օդանավակայանում: Օդանավում վթարի պահին եղել է 10 մարդ:
Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը վատ եղանակային պայմաններ են: