Հայաստան 

Ադրբեջանական կողմը հայտնում է բանակում վիրավորների մասին

analitik.am

Ադրբեջանական բանակում զինվորը տաբելային զենքից վիրավորել է իրեն: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը, դեպքը տեղի է ունեցել շփման գծում տեղակայված N զորամասում: 

Հաղորդվում է, որ 19-ամյա Ռոյալ Ռամիզօղլու Հուսեյնովը անվտանգության կանոնների խախտման արդյունքում վիրավորվել է տաբելային զենքից արձակած կրակոցի հետևանքով: 

Haqqin.az-ն իր հերթին հաղորդում է, որ շփման գծում վթարի է ենթարկվել զինվորական մեքենա: Վթարի հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի ՊՆ N զորամասի երեք զինծառայողներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է սույն փաստը:

Նույն շարքից