Քաղաքական 

Պատգամավորները չկարողացան միանգամից գրանցվել

Խորհրդարանում շարունակվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է ամենամեծ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը: Մինչ այս պահը ելույթներով հանդես են եկել արդեն Կաթողիկոսն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ նիստը վարողը ներկայացրել է բոլոր պատգամավորներին:

Պատգամավորներին ներկայացնելուց, երդման արարողությունից հետո նիստը վարողը հայտարարեց գրանցման մասին: Սակայն, ինչպես և ակնկալվում էր, որոշ պատգամավորներ չկարողացան միանգամից գրանցվել: Առաջին փորձի ժամանակ գրանցվեց 132 պատգամավորից միայն 100-ը: Նիստ վարողը միանգամից հասկացավ, որ փորձի բացակայության պատճառով հնարավոր է, որ որոշ պատգամավորներ չեն կարողացել գրանցվել: Երկրորդ փորձի ժամանակ արդեն գրանցվեց 120 պատգամավոր:

Նույն շարքից