Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ նորընտիր Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված է 7 հարց: Առաջին հարցը հաշվիչ հանձնաժողովի ձևավորումն է: Նիստը վարող Կնյազ Հասանովը նշեց, որ քննարկվելիք նախագծով առաջարկվում է հանձնաժողովում 5 ձայն տալ Իմ քայլը դաշինքին, 1-ական ձայն ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին:
Իմ քայլը դաշինքից Լիլիթ Մակունցը առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի խմբակցությունները կարողնանան ներկայացնել իրենց թեկնածուներին:
ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանն ասաց, որ քննարկում է եղել, որի համաձայն հանձնաժողովում 3 ներկայացուցիչ պետք է ունենա Իմ քայլը դաշինքը, 2-ական ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն: Մարուքյանի խոսքերով, դա ցանկալի է, քանի որ այդ մեկ անդամը հնարավոր է ինչ-որ օր բացակայի: Այսինքն ստացվում է, որ այդ օրը տվյալ ուժը ներկայացուցիչ չի ունենալու:
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենք դեմ չեն մեկական ձայն զիջել ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, եթե իրավաբանորեն այդ հարցը լուծվի, քաղաքական խնդիր չկա:
Ազգային ժողովում 20 րոպեանոց ընդմիջում հայտարարվեց: