Հայաստան Քաղաքական 

Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, իսկ հետո դարձել է միլիարդատեր. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն չեն խորշելու իշխանություններին քննադատելուց, եթե դրա ահնրաժեշտությունը լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե քննադատելու են արդյո՞ք Իմ քայլը դաշինքին:

Ծառուկյանի խոսքերով, իրենք խորհրդարանում հայտնվել են ժողովրդի որոշմամբ, ժողովրդի հարցերը բարձրաձայնելու և լուծելու համար, հենց դրանով էլ զբաղվելու են:

Ինչ վերաբերում է իր՝ գործարար լինելուն, ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ինքը խոշոր սեփականատեր է:

Լրագրողի հարցին, թե որն է իր սահմանմամբ օլիգարխը, Ծառուկյանն ասաց՝ օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, իսկ հետո դարձել է միլիարդատեր:

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի մասով Ծառուկյանն ասաց, որ իրենք ներկայացնելու են իրենց թեկնածուին, սակայն չեն կարող ասել, թե ով է ընտրվելու, դա կորոշեն պատգամավորները:

 

 

Նույն շարքից