Հայաստան Քաղաքական 

Հաշվիչ հանձնաժողովի անդամների անունները հայտնի են

ԱԺ Հաշվիչ հանձնախմբում Իմ քայլը դաշինքը կունենա 5 անդամ, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն՝ մեկական: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովը:

Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ պատրաստ են մեկակական ձայն զիջել ընդդիմադիր խմբակցություններին, եթե իրավաբանորեն խնդիր չկա, ինչը, փաստորեն, տեղի չունեցավ:

Իմ քայլը դաշինքից հանձնաժողովում ներկայացված կլինեն Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը: ԼՀԿ-ի ներկայացուցիչն Աննա Կոստանյանն է, իսկ ԲՀԿ-ի՝ Շաքե Իսայանը:

Նույն շարքից