Հայաստան 

Ռոբին Հուդի վերադարձը համարում եմ աբսուրդ

analitik.am

«Մեզ անհրաժեշտ է ոչ թե հալեպցի լևոնների, ռոբինհուդների կամ ազատիչների իշխանություն կամ ռեստավրացիա, այլ հարկավոր է այն անհատը, որը պետք է լինի նոր քաղաքական վարդապետության գլխավոր վարդապետը և նոր տնտեսական քաղաքականության հայեցակարգային ճարտարապետը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

«Ռոբին Հուդի ժամանակներն անցել են, ես նրա քննադատությամբ չեմ ուզում զբաղվել: Անհամբեր սպասում եմ, որ այդ հարցը ինձ տաք, բայց քանի որ ուշանում է, ինքս կասեմ՝ գաղափարական, տնտեսական մտքի առումով Ռոբին Հուդի վերադարձը համարում եմ աբսուրդ, ժողովրդի կողմից չընդունված: Կազինոների լեզվով ասած՝ պռոբիտայա կարտա»,- ասաց Հակոբյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներին:

Հարցին, թե ո՞ւմ միջոցով կարող է վերադառնալ Քոչարյանը, մարքսիստը պատասխանեց. «Նրա վերադարձը հայկական քաղաքակրթության համար բացարձակ դրական էֆեկտ չի թողնի, իսկ երկրորդ՝ կարո՞ղ է նա հայտնվել գահի վրա, միանգամայն ազատ է: Միայն ես եմ նրա սահմանադրական համակարգը քննադատել, այն, ինչը այսօր Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է ստեղծել»:

Նույն շարքից