Լինի գործադիրում, թե օրենսդիրում, անկախ մեր դիրքից և պաշտոնից՝ յուրաքանչյուրս պետք է առաջնորդվեք բացառապես պետական մոտեցմամբ, քաղաքական կամք դրսևորենք, առաջնորդվենք հայրենիքի և ՀՀ քաղաքացու շահով: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է ղեկավարելու այդքան տղամարդու, Մակունցն ասաց, որ ճիշտ չէ սեռային տարանջատում անելը, իսկ սկզբունքայնության պակաս ինքը չի զգում:
Հարցին, թե կարելի է ասել արդյո՞ք, որ Մշակույթի օրինակով իր մեջ է նաև քաղաքականությունը, Մշակույթի նախարարն ասաց, որ նման պնդում չի կարող անել: