Գագիկ Ծառուկայնը չի կարծում, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոռեկտ չէ Հայաստանի նկատմամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդն ասաց, որ նման բան չկա, Լուկաշենկոն հարգում է Հայաստանը:
ԲՀԿ առաջնորդը նաև հայտնեց, որ Բելառուսի նախագահը սպասում է ՀՀ վարչապետի կողմից հրավերի, որպեսզի ժամանի Հայաստան, հանդիպի վարչապետի հետ, լրագրողների հետ, պատասխանի հարցերին. Թող նախագահի կամ վարչապետի աշխատակազմերից հրավիրեն:
Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում հայ-բելառուսական հարաբերություններում որոշակի լարվածություն կա՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի հետ: