Խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի հարցը: Նախագահի թեկնածուն Իմ քայլը դաշինքի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանն է:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով Միրզոյանին, ցանկացավ իմանալ արդյո՞ք վերջինս պատրաստ է սուպերվարչապետական համակարգը փոխելուն միտված քայլեր անել երկիրը լիարժեք խորհրդարանական դարձնելու համար:
Միրզոյանը նշեց, որ բազմից առիթ է եղել քննարկել հարցը, իրենք հայտնել են իրենց դժգոհությունները որոշ կարգավորումների մասով, հիմա էլ բաց են քննարկումների համար:
«Անշուշտ մենք ելնում ենք նաև այն հանգամանքից, որ որոշակի բաներ անձերով է պայմանավորված: Կային անձերը, ովքեր ի չարս կարող էին օգտագործել դա, իսկ այսօրվա անձերը ի բարօրություն կօգտագործեն: Բայց իհարկե չպետք է բավարարվենք անձերով, պետք է իրավականա մեխանիզմներ ստեղծել: Մենք բաց ենք քննարկումների համար»,-ասաց ԱԺ ապագա նախագահը: