Հայաստան Քաղաքական 

Մենք մեր ձայնը տալու ենք Արարատ Միրզոյանին. Էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցությունն ԱԺ նախագահի ընտրությունների ընթացքում կողմ է քվեարկելու Իմ քայլը խմբակցության թեկնածու Արարատ Միրզոյանին: Խորհրդարանում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ իրենց ձայնը տալիս են Միրզոյանին՝ չիմանալով, թե ինչպիսի խոսնակ է վերջինս լինելու: ԼՀԿ առաջնորդի խոսքերով, իրենց ձայնը կրեդիտ է, որը Միրզոյանը ստանում է, և միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես վերջինս կնախագահի:

Էդմոն Մարուքյանը նաև հայտնեց, որ իր ղեկավարած խմբակցությունը մասնակցելու է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրություններին՝ առաջադրելով Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Նույն շարքից