Ես նման բան չեմ հայտարարարել, ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությունն առաջարկելու ենք նախագահի նշանակմանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հերքելով լրատվամիջոցների տարածած տեղեկությունները:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե Մակունցը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու են ՀՀ վարչապետի պաշտոնում:
Մակունցի խոսքերով, ինքը տեղյակ է, որ Սահմանադրության համաձայն, ԱԺ-ի մեծամասնության թեկնածուն ներկայացվում է նախագահին, վերջինս էլ կատարում է նշանակումը:
Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի իր դերին և նրան, թե կարող է արդյո՞ք ղեկավարել խմբակցությունը, Մակունցը նշեց, որ պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները: