Հայաստան Քաղաքական 

Ես իմ ձայնը կտայի Մանե Թանդիլյանին, բայց… Լենա Նազարյան

Ես անձնապես իմ ձայնը կտայի Լուսավոր Հայաստան խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին, սակայն խմբակցությունը որոշել է քվեարկել ԲՀԿ թեկնածուի օգտին: Այս մասին լրագրողնեի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ապագա փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ խոսելով ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իմ քայլը դաշինքն իր ձայնը տալու է ԲՀԿ թեկնածուին՝ ելնելով այն սկզբունքից, որ հենց ԲՀԿ-ն է խորհրդարանի երկրորդ ուժը: ԲՀԿ թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է:

Նազարյանը ևս հիշեցրեց վերոնշյալ սկզբունքի մասին՝ հիշեցնելով նաև այն, որ դեռ ընտրություններից առաջ խոսվում էր՝ սրանք ոչ թե իշխանության այլ ընդդիմության ընտրություններ են: Նազարյանը կարծում է, թե  ԱԺ կանոնակարգով պետք է հստակ ձևակերպել, որ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի տեղը զբաղեցնի ամենամեծ կշիռ ստացած ընդդիմությունը:

 

 

Նույն շարքից