Իմ քայլը դաշինքի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց ԱԺ խոսնակ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել է 132 պատգամավոր, կողմ է քվեարկել 131 պատգամավոր, մեկ ձայն ճանաչվել է անվավեր:
Իր ելույթում Միրզոյանը շնորհակալություն հայտնեց նման վստահության համար, ապա մոտեցավ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ղեկավարներին և անձամբ շնորհակալություն հայտնեց նրանց:
Խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի տեղակալների հարցը: