Հասարակություն 

Սասուն Միքայելյանի ընտանիքը հերքում է, որ կապ ունի հայտնի հյուրանոցի հետ

Գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում առանց աղբյուրի իսկությունը ճշտելու անպատասխանատու կերպով հայտարարություն է արել , որում ինձ կամ եղբորս վերագրվում է «Գոլդեն Փելես» հյուրանոցի կառավարման գործառույթ: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Միքայելյան ընտանիքի նկատմամբ հասարակության շրջանում բացասական վերաբերմունք առաջացնելու մղումներով:

Երեկ այս հրապարակման վերաբերյալ մամուլում տրվել է պարզաբանում, սակայն լրագրողների կողմից մինչ այժմ ստանում եմ բազմաթիվ զանգեր, նյութի հավաստիությունը ճշտելու նպատակով:

Կրկին անգամ պաշտոնապես հայտարարում եմ, որ դա կեղծիք է, և մենք որևէ առնչություն չունենք այդ հյուրանոցի և դրա կառավարման հետ: Ակնկալում ենք, որ Նարեկ Մանթաշյանը կամ պետք է իր ասածը ներկայացնող փաստեր ներկայացնի, կամ էլ հրապարակավ ներողություն խնդրի իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելու և զրպարտելու համար:

Նույն շարքից