ԱԺ ընդդիմադիր խոսնակի պաշտոնում ԲՀԿ-ի թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է: Էնֆիաջյանին խորհրդարանում պատգամավորներին ներկայացրեց ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը՝ կոչ անելով բոլորին քվեարկել հենց վերջինիս օգտին:
Ավելի վաղ Իմ քայլը դաշինքը և մասնավորապես՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նորընտիր խոսնակը հայտարարել էին, որ իրենք աջակցելու են հենց ԲՀԿ-ի թեկնածուին՝ առաջնորդվելով սկզբունքով, որ ԲՀԿ-ն է ամենամեծ ընդդիմադիր ուժը: