ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցությանը: Այս մասին հայտնում է Կրմելի մամուլի ծառայությունը:
Իր նամակում Պուտինը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, կողմերը տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության մեծ պաշար ունեն:
«Հույս ունեմ, որ մեր երկխոսությունն ու կառուցողական համատեղ աշխատանքը կնսպատեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին: Սա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,-նշել է Պուտինը: