Բարի օր Իրավական Հարցազրույց 

Փաստաբանների պալատը զբաղված է միայն Արա Զոհրաբյանի անձնական շահը սպասարկելով . Տիգրան Աթանեսյան

analitik.am

Օրեր առաջ մի խումբ ցուցարարների կողմից Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի իրավունքների ոտնահարման հետ կապված Analitik.am-ը զրուցեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:

Պարոն Աթանեսյանի, ի՞նչ որակավորում կարող եք տալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի իրավունքները ոտնահարած ցուցարարների արարքին:

Դա խուլիգանություն է, որովհետև նրանք խոչնդոտել են փաստաբանի գործունեությանը: Իմ կարծիքով այդ մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկեն:

Վերջին շրջանում նկատվում է, որ մարդիկ սկսում են նույնականացնել պաշտպանյալներին փաստաբանների հետ: Ի՞նչ կասեք  այս մասով:

Դրա մաիսն շատ վաղուց եմ ասում: Ցավոք սրտի, ակնհայտ երևում է, որ մեր հանրության մոտ իրավագիտակցության  մակարդակը 0 է և բացի դրանից, սովորելու կամ խելացի խորհուրդ լսելու ցանկության բացակայություն կա: Կոնկրետ հիմա ինչ-որ բան կարող էր իշխանությունը անել՝ օրինակ ,օգտագործել այսօրվա հեղինակությունը, վարկանիշը, բայց , ցավոք սրտի, իշխանությունը դա չի անում, և իմ մոտ կարծիք է առաջանում, որ դա նրանց ձեռնտու է: Իսկ մնացածը պարզապես պետք է տարիներ անցնեն, որ մարդիկ մի բան սովորեն և հասկանան, թե փաստաբանը ինչի համար է իրականում:

Ի՞նչ պետք է անել փաստաբանների իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելու համար:

Պետք է լիներ փաստաբանների կառույց, որ դրանով զբաղվեր: Ցավոք, Փաստաբանների պալատը զբաղված է միայն Արա Զոհրաբյանի անձնական շահը սպասարկելով և այս ամբողջ պայքարը մնում է միայն փաստաբանների վրա: Սա բավականին լուրջ խնդիր է և լուծում է պահանջում, բայց ոչ ոքի էլ չեմ վստահում, ոչ էլ, բնականաբար, Փաստաբանների Պալատին, որովհետև դա գոյություն չունեցող հիմնարկ է: Ուստի ինչ-որ կոնկրետ ռեալ մեխանիզմների պայքար այս պահին չեմ տեսնում:

Տեսանյութերից երևում է, որ արարքը կատարվել է դատարանի շենքի առջև՝ ոստիկանության ներկայությամբ: Այս մասով ի՞նչ կասեք և ի՞նչ պետք է անեին ոստիկանները, որ չեն արել:

Այդ պահին պետք է անմիջապես արձագանքեին՝ փաստաբանի քայլելուն խոչնդոտելը, հայհոյելը, հարձակվելը, թքելն ու վիրավորելը և նման բաներ կատարող անձանց պետք է բերման ենթարկեին, իսկ իրենք իրենց ծառայության մեջ թերանալով, միայն փողոցային կռիվ բաժանողի դերում են եղել:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից