Խորհրդարանում շարունակում են քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցը: ԼՀԿ թեկնածուն այս պաշտոնի համար Մանե Թանդիլյանն է:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով այն մասին, թե ինչ սկզբունքով պետք է իշխող ուժն առաջնորդվի այս կամ այն թեկնածուին ձայն տալիս, ասաց, որ եթե ինքը որոշողը լիներ, կթողներ, որ խմբակցության անդամներն ազատ ընտրություն կատարեն:
Բացի դրանից, Մարուքյանը, դիմելով նորընտիր պատգամավորներին, հայտարարեց, որ խորհրդարանում տրադիցիա կա. ԱԺ կանոնակարգի վերաբերյալ հարցերը, խորհրդարանի ներսին վերաբերող հարցերին գործադիրը չպետք է միջամտի: Մարուքյանի խոսքերով, խորհրդարանի ներքին դաշտը ԱԺ-ի կարգավորման առարկան է:
ԼՀԿ նախագահը հիշեցրեց, որ 2012 թվականին, երբ ինքը նոր էր ընտրվել պատգամավոր, գործադիրը ձեռնպահ էր մնում կարծիք հայտնել, որովհտեև դա եղել է ԱԺ-ի ներքին գործը: