Պարոն Միքայելյան տեղից մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք, եթե ասելու բան ունեք, գրանցվեք, խոսեք: Խորհրդարանում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Իմ քայլը դաշինքից Սասուն Միքայելյանին, ով որոշեց, որ կարող է խոսել Մարուքյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս նշեց, որ Իմ քայլի վրա է պատասխանատվությունը ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության ժամանակ:
«Ես Ձեզ շատ լավ եմ ճանաչում, Դուք էլ՝ ինձ, խնդրում եմ չմիջամտել: ես ամենայն հարգանքով եմ խոսել իշխող ուժի մասին, եթե վիրավորվել եք, կարող եմ ներողություն խնդրել»,-ասաց Մարուքյանը:
Ապա բանավեճին միացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կողմերին հանգստանալու կոչ անելով: