Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

«Ա» եմ ասում, «արա» չեմ ասում. Գագիկ Ծառուկյանը հիվանդ անվանեց լրագրողին

analitik.am

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան այսօր մինչև օրվա վերջ չլքեց Ազգային ժողովը և մասնակցեց խորհրդարանի նիստերին: Նման բան թերևս լրագրողները չեն հիշում, եթե իհարկե առհասարակ այդպիսի բան եղել է:

Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստից հետո Գագիկ Ծառուկյանը խնդրեց լրագրողին, ով իրեն մեղադրել էր «արա» ասելու մեջ հրապարակել ձայնագրությունը: Երբ լրագրողների ներկայությամբ Ծառուկյանը լսեց ձայնագրությունը, հայտարարեց, որ «Ա» է ասել, ոչ թե «արա»:

Ապա լրագրողները հետաքրքրվեցին ԲՀԿ առաջնորդից՝ նա այսուհետ այսօրվա նմա՞ն է մասնակցելու ԱԺ նիստերին՝ ներկա է լինելու մինչև վե՞րջ: Ծառուկյանն ասաց՝ երբ խնդիր կա, անհրաժեշտ է, գալու է, գալու է նաև վաղը, քանի որ հարցը կիսատ է մնացել: Ծառուկյանը նշեց, որ իր համար հաճելի էր մասնակցել նիստին:

Իսկ երբ լրագրողներից մեկը հայտարարեց՝ միգուցե ինքը բժշկի թղթե՞ր ներկայացնի հետագայում, ԲՀԿ առաջնորդը բարկացավ ու հայտարարեց. «Հիվանդը դու ես, տղա ջան, գնա դու ներկայացրու, չի կարելի մարդուն վիրավորել: Հիվանդը դու ես, դու ներկայացրու»:

Նույն շարքից