Քաղաքականություն Ֆեյսբուք 

Անվանական բաճկոն կրող պատգամավորը համեմատվում է ԱԱԾ պետի հետ

analitik.am

«ԱԺ պատգամավորն ասում է, որ կրում է մի համազգեստ, որից կրում է նաև ուժային կառույցներից մեկի ղեկավարը, մասնավորապես, որքան հասկանում եմ, համեմատվում է ԱԱԾ պետի հետ, իհարկե հասկանում եմ, որ շատերը կարող են ձգտել նմանվել ուժային կառույցների ղեկավարներին, որոնց ռեյտինգը բարձր է շատ, բայց տղեք ջան հիշեք, որ հատկապես Վանեցյանն ու մյուս ուժային ղեկավարներն օրենքով ունեն իրավունք կրելու զինվորական համազգեստ, ունեն զինվորական կոչումներ և այլն, իսկ պատգավորը պետք է լինի իր տեղում, այն է՝ օրենսդրական աշխատանքը։

Ընդհանրապես՝ առանց նեղսրտվելու, եկեք ամեն մեկս վերմակը ձգենք մեր «գյորա» ու մնանք մեր տեղում, վերջիվերջո՝ շատերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։

Ներող կլինեք` չդիմացա։

Բարի շաբաթվա վերջ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զոհրաբ Եգանյանը։

Նույն շարքից