Քաղաքական 

ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված 22 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2019 թվականի փետրվարի 17-ին հանրապետության 14 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

ՏԻՄ հերթական ընտրությունների համար ձևավորված 22 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ Իմ քայլը դաշինք` 15-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4-ական «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 3-ական:

Նույն շարքից