Հայաստան 

Արմեն Սարգսյանը եղբոր հետ քաղաքական հարցեր չի քննարկում

analitik.am

Քիչ առաջ ԵԿՄ համագումարին ներկայացավ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Նրա մյուս եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, դեռ չի եկել, թեև ԵԿՄ շարքային անդամ է, իսկ Արմեն Սարգսյանը ԵԿՄ վարչության անդամ է: Վերջինս նշեց, որ տեղյակ չէ՝ եղբայրը կմասնակցի՞ համագումարին, հրավիրվա՞ծ է, թե՞ ոչ: Նա Արամ Սարգսյանի հետ քաղաքական հարցեր չի քննարկում:

Մեր հարցին, թե ինքն արդյոք հետաքրքրվո՞ւմ է քաղաքականությամբ և ինչպե՞ս է գնահատում Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակը, նա պատասխանեց, որ քաղաքական հարցերով չի հետաքրքրվում: Իսկ հարցին՝ ինչպե՞ս է այդ առումով գնահատում իշխանությունների գործունեությունը, նա պատասխանեց՝ միջակ: 

Արդյոք Արմեն Սարգսյանը հանդիպո՞ւմ է Սերժ Սարգսյանի հետ հարցին՝ նա պատասխանեց, որ վերջին անգամ նրան տեսել է հոր թաղման ժամանակ: Իսկ թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկո՞ւմ են Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող հարցեր, նա պատասխանեց, որ իրեն թույլ չի տալիս նախագահին նման հարցեր տալ: 

Արմեն Սարգսյանի խոսքով՝ ինքը Սերժ Սարգսյանին հանդիպում է առիթի դեպքում՝ տարին մեկ-երկու անգամ. «Անցած ճանապարհ ունենք, միասին ճանապարհ ենք անցել, և եթե ես ցանկանամ նրա հետ հանդիպել, չեմ կարծում, թե կմերժի»:

Նույն շարքից