Քաղաքական գլխավոր 

Ինչ ժամկետներում և ինչ կարգով է ձևավորվելու ՀՀ նոր կառավարությունը

Հայաստանի նոր կառավարությունը պետք է ձևավորվի 15 օրվա ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Այվազյանը:

Այվազյանը նշել է, որ նոր կառավարությունը, պահանջվող կարգի համաձայն, ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո 15 օրվա ընթացքում: Վարչապետն այդ ընթացքում նախագահին է ներկայացնում փոխվարչապետերի և նախարարների թեկնածունությունները: Նախագահն իր հերթին երեք օրվա ընթացքում կամ հաստատում է կազմը, կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Սահմանադրության համաձայն, եթե նախագահը դիմում է ՍԴ-ին, դատարանը պետք է հարցին լուծում տա 5 օրվա ընթացքում:

Իսկ եթե նախագահը չի հաստատում կառավարության կազմը, սակայն չի էլ դիմում ՍԴ-ին, կառավարության կազմը հաստատվում է օրենքի ուժով:

 

Նույն շարքից