Քաղաքական 

Մեդվեդևը շնորհավորել է Փաշինյանին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինանի ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին ասված է ՌԴ կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:

«Հույս ունեմ, որ մենք համատեղ ուժերով կկարողանանք բացահայտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիայի ողջ ներուժը»,-հայտարարել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը հույս է հայտնել, որ երկողմ համագործակցությունը տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքների և մշակութային ոլորտներում բարենպաստ պայմաններ կստեղծի հեռանկարային նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու համար:

 

 

Նույն շարքից