ԱԺ շարունակում է քննարկել ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցը:
Իմ քայլը դաշինքից փոխոսնակի թեկնածու են Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը, իսկ ԼՀԿ-ից՝ Մանե Թանդիլյանը:
Խորհրդարանում իր ելույթի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի դեպքում իրենց քվեարկությունը լինելու է ազատ:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խոսնակին, Մարուքյանը նշեց, որ ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվեն նրանով, թե ինչ ճանապարհ են անցել թեկնածուները: