Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանի անակնկալը. ԲՀԿ առաջնորդը ելույթ ունեցավ ԱԺ-ում

analitik.am

Ուզում եմ մի երկու բառ ասել պարոն Մարուքյանին՝ մեր խելացի պատգամավորին: ԱԺ ամբիոնից հայտարարեց անակնկալ կերպով այնտեղ հայտնված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երբ խորհրդարանում քննարկում էին ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցը:

Ծառուկյանի խոսքերով, ինքը որևէ խնդիր չունի Լուսավոր Հայաստանի հետ, որին շնորհավորել է խորհրդարան անցնելու համար. «Իսկ նրանք ասում են, որ Ծառուկյանը քաղաքականությունից պետք է դուրս գա, ասում են, որ երկրորդը կլինեին, եթե ԲՀԿ-ն չմասնակցեր, դե կարելի էր Իմ քայլը դաշինքին էլ ասել, որ չմանասկցեին ու ԼՀԿ-ն կլիներ առաջինը, ձեր ցավը տանեմ: Մինչև մեզ չվիրավորեն, չկպնեն, մենք որևէ մեկին բան չենք ասի: Եթե որևէ մեկը փորձի մեզ բան ասել, դրա պատասխանը մենք դակումենտալ, տեսաժապավենով կներակայցնենք»:

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ այսօր պետք է գործ անել, մարդիկ դրան են սպասում, ուզում են բարեկեցիկ ապրել. «Պետք է լսել, քննարկել  և ընտրել լավագույն տարբերակը ժողովրդի կյանքը բարելավելու համար: Մենք այստեղ թշնամիներ չենք»:

Ծառուկյանը իր ելույթում խոսեց նաև տնտեսության զարգացման, արտաքին քաղաքականության և այլնի մասին իր տեսլականների մասին: ԲՀԿ առաջնորդը չմոռացավ նաև Արցախի հարցը՝ հայտարարելով, որ հայկական կողմն այդ հարցը լուծել է, մնում է, որ աշխարհը ճանաչի այն. «Իսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության հիմնական երաշխքը մեր բանակն է»:

Նույն շարքից