Իմ քայլը խմբակցությունը քննարկումների արդյունքում կայացրել է քաղաքական որոշում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով ԱԺ փոխխոսնակների ընտրության մասին:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակի թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, իսկ ընդդիմադիր փոխխոսնակի՝ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը և ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանը:
Մակունցի խոսքերով, ժողովուրդն արդեն իր ընտրությունը կատարել է, որի արդյունքում ընդդիմությունից ամենամեծ ներկայացվածությունն ունի ԲՀԿ-ն: Իմ քայլը խմբակցության ղեկավարը նշեց, որ ընտրությունը Թանդիլյանի և Էնֆիաջյանի կամ ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև չէ, այն ընտրություն է քաղաքական սկզբունքի, քաղաքական թվերի և ընկալումների միջև. «Մենք ընտրում ենք քաղաքացիների դիրքորոշումը հիմք ընդունելով»:
Ինչ վերաբերում է ազատ ընտրության տարբերակին, Մակունցն ասաց, որ ԱԺ նախագահի և տեղակալների պաշտոնը առանցքային է և կարևոր է ունենալ հստակա քաղաքական դիրքորոշում. «Իմ քայլը խմբակցությունը նախապատվությունը տալու է ժողովրդի քվեով ձևավորված այն ընդդիմության թեկնածուին, որը առավել մեծ համամանսությամբ է ներկայացված խորհրդաանում»: