Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ խմբակցությունների քարտուղարները

analitik.am

ԱԺ իմ քայլը խմբակցության քարտուղար է ընտրվել Հակոբ Սիմիդյանը: Այս մասին քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը հայտնեց նաև, թե ովքեր են մյուս երկու խմբակցությունների քարտուղարները: ԲՀԿ խմբակցուքյան քարտուղար է ընտրվել Արման Աբովյանը, իսկ ԼՀԿ-ի՝ Գևորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկում են ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցը: Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը քիչ առաջ հայտնեց, որ փոխխոսնակների ընտրությունը տեղի է ունենալու այսօր, ժամը 11:00-ից մինչև 12:00:

Նույն շարքից