Գլխավոր Հասարակություն 

Որոշ լրատվամիջոցներ փորձում են հանրապետականացնել մեր իշխանությունը. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

analitik.am

Լրատվական դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ մեզ ընդդիմադիր ուժերին: Ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախկին իշխանություն ասելով, նկատի ունի հիմնականում մեկ-երկուսին, որոնց անունները չի տա:

Փաշինյանի խոսքերով, այս առումով իրավիճակը բացառիկ է, քանի որ իշխանությունը ֆինանսական և լրատվական ռեսուրսների չի տիրապետում, լրատվամիջոցները կամ ազատ են, կամ ընդդիմադիր ուժերի ձեռքում. «Ընդդիմադիր ուժերի ձեռքում գտնվող ռեսուսրների մեծ մասը գտնվում է նախորդ իշխանությունների ձեռքում: Հիմա նշյալ ռեսուրսներով փորձ է արվում մեր իշխանությունը հանրապետականացնել, ասում են՝ ոչ մի տարբերություն չկա երկուսի մեջ. հանրապետականներն էլ երկու աչք, երկու ականջ, մի քիթ, մի բերան ունեն, այս իշխանությունների ներկայացուցիչներն էլ: Ես պատկերավոր եմ ներկայացնում, սակայն էությունը դա է: Դա արվում է ցույց տալու համար, որ այն փոփոխությունները, որոնք ՀՀ-ում եղել են, անիմաստ են, երկրում որևէ բան չի փոխվել: Այդ քարոզչական արշավի մեջ առանձնահատուկ դեր են զբաղեցնում իմ ընտանիքին և մերձավորներին վերաբերող նյութերը» :

Փաշինյանի խոսքերով, հիմա օրինակ քարոզչության թեմա է դարձել այն, որ իր որդին արձակուրդ է եկել, սակայն պետք չէ մոռանալ, որ բոլոր զինվորներն են արձակուրդ ունենում:

Նույն շարքից