Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ պատգամավոր Վահագն Գրիգորյանի հրաժարականի դիմումի մասին

analitik.am

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Վահագն Գրիգորյանի հրաժարականի դիմումի մասին.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Գրիգորյանը հունվարի 15-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:

 

Նույն շարքից