Հասարակություն 

Կարծես թե իրենք են բռնել Մանվելին. Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերը Փաշինյանի սրտով չեն

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ֆեյսբուքյան եթերի ժամանակ խոսել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին՝ կապված Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հետ:

«Մարդիկ ասում են, որ Մանվել Գրիգորյանին ազատ են արձակել, փակում են ճանապարհը: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք բռնել են Մանվել Գրիգորյանին, իսկ մենք ազատ ենք արձակել: Այն, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց, մեր կառավարության աշխատանքի արդյունքն է»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, այսօր ակցիաներ անելն ու ճանապարհներ փակելն իմաստ չունի, քանի որ իշխանություններին ընտրել է ժողովուրդը:

Փաշինյանը նաև հավելել է, որ «բռնել-բաց թողնելու» գործընթացի հետ որևէ կապ չունի, քանի որ Հայաստանում պետք է անկախ դատական համակարգ լինի:

 

Նույն շարքից