Քաղաքականություն 

Դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Եգիպտոսի ԱԳՆ փոխնախարարին

analitik.am

Հունվարի 14-ին Եգիպտոսում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԵԱՀ ԱԳ փոխնախարար, պետական արարողակարգի պետ դեսպան Հաթեմ Թագելդինին (Hatem Tageldin)։

Հաթեմ Թագելդինը շնորհավորեց Կարեն Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Կարեն Գրիգորյանն իր պատրաստակամությունը հայտնեց առավելագույն ջանքեր գործադրելու հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ։

Զրուցակիցներն ընդգծեցին երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները՝ անդրադարձ կատարելով Եգիպտոսում հայ համայնքի մեծ ներդրմանը Եգիպտոսի մշակութային և հասարակական կյանքում։

 

Նույն շարքից