Քաղաքական 

Ժողովուրդ ջան, մենք չենք լափում ձեր վճարած հարկերը. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Հայաստանում կան աղքատության համար նպաստ ստացող մարդիկ, ովքեր ամսական 1 միլիոն դրամ վարկ են փակում, մարդիկ կան, որ 800, 500, 400 հազար են փակում: Այս իրականությունը պետք է փոխել: Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը խոսել է  նաև ՀԴՄ-ների կարևորության մասին, քանի որ այս կերպ պետք է պարզել այս կամ այն սուբյեկտի եկամուտի չափը, ինչն էլ ուղիղ կապ ունի հարկերի հետ. «Մարդկանց թվում է, թե հեղափոխություն է եղել, և եթե նախկինում հարկ չեն վճարել՝ հարկային տեսուչին փող տալով, հիմա առանց փող տալու, էլի հարկ չեն վճարելու: Բայց ասում են, թե ինչու ճանապարհը լավ չէ, թոշակները, ուսուցիչների աշխատավարձը բարձր չէ: Չի լինում այդպես, որ մարդիկ չուզենան հարկ չվճարել, բայց լավ ճանապարհ ունենան: Ժողովուրդ ջան, մենք չենք լափում ձեր վճարած հարկերը: Բայց դուք պետք է հարկեր վճարեք, քանի որ հարկ չվճարող քաղաքացին նույնն է, ինչ կաշառակեր պաշտոնյան: Իսկ հասարակությունը պետք է թույլ չտա, որ օրինակ խանութներում ՀԴՄ չտան»:

 

Նույն շարքից