Քաղաքականություն 

ԱԺ մշտական հանձնաժողովների թիվն ու անունները հայտնի են

analitik.am

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը: Իմ քայլը խմբակցության հեղինակած նախագիծը Ազգային ժողովին ներկայացրեց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նախագծի համաձայն, մշտական հանձնաժողովների թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 11-ի՝ հաշվի առնելով այն քննադատությունները, որոնք եղել են 6-րդ գումարման Ազգային ժողովում:

11 հանձնաժողովներն են.

1.Առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողով -12 անդամ

2.Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով -14 անդամ

3.Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով -12 անդամ

4.Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով -10 անդամ

5.Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով -10 անդամ

  1. Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով -11 անդամ

7.Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով -15 անդամ

8.Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով -11 անդամ

9.տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով -12 անդամ

10.Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով -15 անդամ

11.Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով -10 անդամ

 

Նույն շարքից