Հայաստան 

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներից շատերը մտահոգ են Քեսաբով. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան

analitik.am

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը հայտարարել է, որ կառույցի Անվտանգության խորհրդի անդամներից շատերը մտահոգ են Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի իրադարձություններով, փոխանցում է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը:

 

ԱԽ-ի որոշ անդամներ ՄԱԿ-ի առաջ հարց են բարձրացրել՝ անել ավելին՝ քեսաբահայերի խնդիրները լուծելու համար:

 

Դեսպան Փաուերին համապատասխան հարցում է հղել ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը: Դեսպան Փաուերը Քեսաբի խնդիրը մեծ մտահոգություն է անվանել: Նա նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է Սիրիայի չափավոր ընդդիմությանը:

 

Հայ դատի գրասենյակն իր հերթին հայտնել է, որ Կալիֆոռնիայի հայության անունից շնորհակալություն է հայտնում կոնգրեսական Շիֆին՝ քեսաբահայության հարցը բարձրացնելու համար:

 

Գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում Save Kessab ահազանգով 100 հազար թվիթ է արվել, որոնցից շատերում օգտատերերը դիմում են ՄԱԿ-ին՝ այս խնդրով զբաղվելու համար:

 

Թուրքիայի տարածքից մարտի 21-ին սկսված հարձակման հետևանքով 2.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները:

Նույն շարքից