Հասարակություն 

Վահե Էնֆիաջյանն «ատելության» ծաղիկներ նվիրեց Մանե Թանդիլյանին

analitik.am

Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ պատգամավորներն ընտրեցին խորհրդարանի ղեկավարի տեղակալներին: Արարատ Միրզոյանի հարևանությամբ նստելու պատվին արժանացան Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը:

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանին հաջողվեց համոզիչ հաղթանակ տոնել ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի նկատմամբ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար պայքարում:

Երբ հայտարարվեց Էնֆիաջյանի հաղթանակի մասին, վերջինս մոտեցավ Մանե Թանդիլյանին և դեղին վարդեր նվիրեց: Տիկին Թանդիլյանը սիրով ընդունեց նվերը:

 

Նույն շարքից