Հասարակություն Պատահարներ 

Երևանում ավտոմեքենա է այրվել

analitik.am

Հունվարի 15-ին, ժամը 08:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 77 շենքի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:41-ին, մարվել՝ 08:49-ին:

Այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Խ. Մ.) ցուցիչների վահանակն ամբողջությամբ և շարժիչի հատվածը՝ մասամբ:

 

Նույն շարքից