Հայաստան Քաղաքականություն 

Հայկ Կոնջորյա՞նն է դեմ գնացել Փաշինյանի որոշմանն ու քվեարկել Մանե Թանդիլյանի օգտին

analitik.am

Այսօր՝ հունվարի 15-ին, խորհրդարանը ընտրեց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակին: Մանե Թանդիլյանի և Վահե Էնֆիաջյանի միջև պայքարում հաղթեց երկրորդը: Սակայն տեղի ունեցավ մի բան, որը չի վրիպել որևէ մեկի աչքից: Խորհրդարանում Լուսավոր Հայաստանն ունի 18 պատգամավոր, սակայն տիկին Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այդ առնվազն մեկ պատգամավորը Իմ քայլը դաշինքից է: Լրագրողների հետ զրույցում ԼՀԿ ղեկավարն ասաց, որ այդպես է կարծում, քանի որ այդ ուժը թեկնածու չուներ նշյալ քվեարկության ժամանակ, և ինքը ողջունում է այդ մեկ մարդուն, ում անունը ոսկե տառերով գրվեց պատմության մեջ՝ ինչպես ժամանակին Ֆելիքս Ցոլակյանի:

Մարուքյանը չգիտի, թե ով է եղել այդ մեկ հոգին, սակայն կասկածներ ունի: Նա չի բացառում, որ այդ մեկը Հայկ Կոնջորյանն է, ով ամեսներ առաջ լքեց ԼՀԿ-ն և միացավ Իմ քայլը դաշինքին: Մարուքյանը չի բացառում նաև Լենա Նազարյանի տարբերակը:

Հիշեցնենք, որ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի ընտրության դեպքում Լուսավոր Հայաստանն ազատ ընտրություն կատարեց, և Մարուքյանը չգիտի, թե իր թիմակիցներին ով, ինչպես է քվեարկել:

 

Նույն շարքից