Հայաստան 

80 մլն դրամ՝ ՏՏ ոլորտի 2014թ. ծրագրերի համար. կառավարություն

analitik.am

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրն հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի իրականացման համար բյուջեից հատկացվելու է 80 մլն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ 

Նշվում է, որ կանցկացվեն արդեն ավանդական դարձած «Դիջիթեք» ցուցահանդեսը, «Դիջիթեք բիզնես ֆորում 2014», «Արմթեք 2014» համաժողովները և այլն: Այս միջոցառումները միտված են ցուցադրել հայկական ՏՏ ոլորտի նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները:

Նույն շարքից