Հայաստան Քաղաքականություն 

Ազգային ժողովը փող կտա պատգամավոր Վարդան Ղուկասյանին տուն վարձելու համար

analitik.am

Ժողովուրդը սպասում է, որ իր վիճակը պետք է լավանա, աշխատավարձերն ու թոշակները պետք է բարձրանան, էժանություն լինի, սահմանը խաղաղ լինի, իսկ ԲՀԿ-ն դրան նպաստողներից մեկն է լինելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, Վարդան Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ խորհրդարանում ընդդիմություն չկա և ԱԺ-ում այսօր Նիկոլ Փաշինյանի երկրպագուներն են, գյումրեցի պատգամավորն ասաց, որ չի կիսում վերջինիս տեսակետը, ինքն ի՞նչ գործ ունի Նիկոլի երկրպագուների մեջ. «Ես մեր ազգի ֆանատն եմ: Սորոսից հեռու եմ, այլասերվածությունից հեռու եմ: Մեր հայկական եկեղեցին պահում ենք, մեր ավանդույթները պահում ենք, հատկապես՝ Գյումրիում: Առհասարակ մի ազգի ակունքներին մոտ լինելու համար պետք է գնալ երկրորդ քաղաք»:

Ղուկասյանը խոսեց նաև գումարի մասին, որը ԱԺ-ի կողմից տրվում է ոչ երևանցի պատգամավորներին բնակարան վարձելու համար: Պատգամավորը հայտարարեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովի ժամանակ չի վերցրել, բայց այս տարի վերցնելու է:

 

Նույն շարքից