Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ես ասում էի, որ Նիկոլն իշխանությունը վերցնելուց հետո իրեն հենց այսպես է պահելու․ Մենուա Հարությունյան

analitik.am

«Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել: Իսկ նրանք, ովքեր ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետև եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաև նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել և չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել...
Սրանք ճանապարհները և օդանավակայանը փակելով իշխանությունը բռնազավթած Նիկոլի խոսքերն են...

Ի՛մ ժողովուրդ դու արժանի չէիր , որ քեզ նման կերպ լկտիաբար խաբեին՝ հանուն սեփական պաշտոնի և իշխանության...

Ես ասում էի, որ Նիկոլն իշխանությունը վերցնելուց հետո իրեն հենց այսպես է պահելու...

Ուշադի՛ր կարդացեք իմ վերլուծությունները, դրանք իրականանալու հատկություն ունեն... )»։

Մենուա Հարությունյան

Նույն շարքից