Հասարակություն 

Լրատվամիջոցն անցել է մատից ծծած նոր «հայտնություն» պտտելուն. Ոստիկանության պարզաբանումը

analitik.am

Վերջին օրերին «Հրապարակը» կարծես թե ակնհայտորեն խեղաթյուրված լուրերով իշխանություններին ու պաշտոնյաներին վարկաբեկելու մարտավարություն է որդեգրել: Երեկ և այսօր էլ թիրախը ոստիկանության պետն է։ Տիրաժավորած բամբասանքին ի պատասխան հիմնավոր հերքումներ ստանալուց հետո էլ հիշյալ լրատվամիջոցն անցել է մատից ծծած նոր «հայտնություն» պտտելուն:

Իհարկե, համոզված ենք՝ ընթերցողը լավ գիտի, թե ինչ կարգի լրատվության հետ գործ ունի, բայց, այնուամենայնիվ, պարզաբանենք. այո՜, ոստիկանության պետը Ստեփան Ամիրյան անուն-ազգանունով անձնավորության ճանաչում է, բայց նա երբեք ընտանիքի վարորդ չի եղել, առավել եւս՝ ոստիկանության պետի ընտանիքի անդամները նրա մեքենան երբեւէ չեն նստել:

Մեզ էլ քաջ ծանոթ է այսպիսի լրատվությունը ու երաշխավորված չլինելով, որ վաղն էլ ոստիկանության պետի սննդակարգի վերաբերյալ «դարի բացահայտում» չի շրջանառվելու, միանգամից ասենք, որ նա առողջ սննդակարգի կողմնակից է, իսկ լրատվամիջոցին կոչ ենք անում հետևել առողջ լրատվության սկզբունքներին՝ ընթերցողի հավատն ու վստահությունը վերջնականապես չկորցնելու համար:

Նույն շարքից