Նիկոլ Փաշինյանն անձամբ ինձ ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոգևոր հայրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ Փոստանջյանը հատկապես վերջին շրջանում պարբերաբար քննադատում է Նիկոլ Փաշինյանին և վերջինիս վարած քաղաքականությունը՝ մասնավորապես պնդելով, որ Սերժ Սարգսյանը դեռ չի հեռացել և Փաշինյանը համագործակցում է նրա հետ:
1.1K 1 20 - 1.2KShares