Հասարակություն 

Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Երկուշաբթի, 14 Յունուար 2019-ին, Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի նշանակման առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յատուկ նամակով մը շնորհաւորեց զինք: Նորին Սրբութիւնը իր նամակին մէջ յատկապէս ըսաւ. «Լիայոյս ենք, որ թաւշեայ յեղափոխութեան նպատակները ու մեր ժողովուրդին ակնկալութիւնները պիտի արդարցնէք ժողովրդանուէր ու հայրենակերտ ծրագիրներու մշակումով ու իրագործումով»:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը նաեւ շնորհաւորեց Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ Արարատ Միրզոյեանի ընտրութիւնը:

 

  • 121
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    123
    Shares

Նույն շարքից