Հասարակություն Միջազգային 

Մոսկվայում վարժ հայերեն խոսող թութակը զարմացրել է թռչնաբաններին

analitik.am

Մոսկվայի անասնաբույժները թութակների մոտ արևոտ օրերի բացակայության պատճառով ուլտրամանուշակագույն ճառագայթների անբավարարությամբ պայմանավորված ջղաձգության նոպաներ են գրանցել, գրում է «Московский Комсомолец» թերթը:

Անասնաբույժների խոսքով՝ բուժօգնություն ստանալուց հետո թռչուններից շատերը սկսել են ակտիվ խոսել օտար լեզուներով: Նշվում է, որ թութակներից մեկը, վարժ հայերեն խոսելով, զարմացրել է բոլորին։

«Ըստ երևույթին՝ այն տանը, որտեղ ապրում է թռչունը, խոսում են այդ լեզվով»,-ասել է Մոսկվայի «Կանաչ թութակ» թռչունների համար նախատեսված հոսպիտալի տնօրեն Վլադիմիր Ռոմանովը: Նա նաև խորհուրդ է տվել թռչունների տերերին տարվա այս շրջանում առողջական խնդիրներից խուսափելու համար ուլտրամանուշակագույն լամպեր գնել և պարբերաբար թութակների համար արևային լոգանքներ կազմակերպել:

Նույն շարքից